‘2 քվեաթերթիկով ընտրողը բերման է ենթարկվել բաժին. Ոստիկանություն’

1237

Մայիսի 5-ին` ժամը 08:20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 11/32 ընտրատեղամասում` Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 97 միջն. դպրոցում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են hայտնաբերել, հաղորդում են ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խմբին ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 08:20-ին, նկատել է մի տղամարդու՝ երկու ծրարը ձեռքին քվեատուփին մոտենալիս, և արագ մոտենալով նրան՝ կանխել է ծրարները կնքելն ու քվեատուփ գցելը, իսկ ծրարներից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերել է մեկական քվեարկված քվեաթերթիկ:

Պարզվել է, որ նշված անձը Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի բնակիչ, 1959թ .ծնված Ղազար Մ.-ն է, որը ժամը 09:10-ին բերման է ենթարկվել բաժին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին:

Նախորդ հոդվածը‘Կուտակումներ 2/26 տեղամասում. Լուսանկար’
Հաջորդ հոդվածը‘Միանգամից չորս ՀՀԿ-ական վստահված անձ՝ 8/08 տեղամասում’