’20 ընտրատեղամասերի ամբողջական վերահսկողություն կիրականացվի’

775

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները ստեղծել են «Ընտրությունների վերահսկողություն» նախաձեռնությունը, որի նպատակն է փետրվարի 18-ին` քվեարկության օրը, կազմակերպել ընտրությունների մոնիթորինգ: «Աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու և ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումների և իշխանությունների կողմից օգտագործվող ընտրակեղծիքների մեխանիզմի վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու նպատակով հարկավոր է կազմակերպել թվով 20 ընտրատեղամասերի ամբողջական վերահսկողություն»,- այսպիսի նպատակ է իր առջեւ դրել խումբը: 

Բոլոր նրանց, ովքեր ներգրավված են ընտրատեղամասային աշխատանքներին (հանձնաժողովի անդամ, դիտորդ, վստահված անձ), ինչպես նաեւ նրանց, ովքեր պատրաստ են լուսանկարող կամ տեսագրող սարքերով ներկա գտնվել ընտրատեղամասերում, նախաձեռնության հեղինակները խնդրում են արձագանքել եւ մասնակցել այդ խմբի աշխատանքներին՝ ընտրատեղամասերում և դրանց մերձակայքում ընտրությունների ողջ ընթացքում տեղի ունեցող ընտրախախտումներն արձանագրելու նպատակով:

Facebook սոցիալական ցանցում արդեն ստեղծվել է նախաձեռնության գործունեությունը համակարգող խումբ՝ հետեւյալ հասցեով՝ https://www.facebook.com/groups/129471340559422/

Նախորդ հոդվածը‘Բերտ վան Մարվեյքը մերժել է շեյխՄանսուրի առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովրդավարական հայրենիքի» նախկին անդամը Պետրոս Մակեյանին մեղադրում է գումարներ յուրացնելու մեջ (տեսանյութ)’