‘«20 կոպեկ»-ն այլևս վտանգավոր չէ’

895

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի (ՍԱՊԾ) 2013թ. մայիսի 30-ի հրամանով արգելվել էր «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Ինչպես նշվում է ՍԱՊԾ տարածած հաղորդագրության մեջ, նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել Ծառայության համապատասխան մասնագետի եզրակացությունը ` վերը նշված որոշմամբ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014թ. հունիսի 11-ի որոշմամբ վերացվել է:

Նախորդ հոդվածը‘Զինծառայողի մահվան գործով կա ձերբակալված’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ (ուղիղ)’