’20 ձերբակալվածներից մեկը պատահական անցորդ է. Մամուլ’

854

Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ընդհարումների և պայթյունների հետևանքով 20 ձերբակալվածներից մեկը՝ 48–ամյա Ալբերտ Մարգարյանը, այդ օրը տանից դուրս է եկել թոշակի հետ կապված հարցեր լուծելու ու տուն չի վերադարձել։

Ընկերուհու փոխանցմամբ՝ Մարգարյանը զանգահարել է իրեն և ասել, որ ինչ-որ պայթյուններ ու վեճեր են Մաշտոցի պողոտայում, և իրեն, չգիտես ինչու, բերման են ենթարկում ոստիկանության բաժին։

«Երեկ ողջ օրը բոլոր ձերբակալվածները հարցաքննությունների են ենթարկվել։ Ըստ որոշ տեղեկությունների, նրանցից 10-ին արդեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի հատկանիշներով՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ»,–հավելում է «ՀԺ»-ն։

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը ԱԺ հյուրերին տեղավորում է իր որդուն պատկանող «National» հյուրանոցում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հ1-ում աշխատանքից հեռացրել են ռուս պրոդյուսերին ու ռեժիսորին. Մամուլ’