’20-րդ դարի ստրկություն. ՄԱԿ-ի անդրադարձը Հյուսիսային Աֆրիկայից միգրացիայի խնդրին. (Բացառիկ, տեսանյութ) ‘

1248

ՄԱԿ-ում շարունակվում են քննարկումները միգրացիոն խնդիրների վերաբերյալ, հատկապես այն բանից հետո, երբ վերջին շրջանում բազմաթիվ միգրանտներ զոհվեցին Աֆրիկայից Եվրոպա տեղափոխվելու ճանապարհին, հաղորդում է ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում iLur.am-ի հատուկ թղթակից Աննա Նազլոյանը:

Խսքը հյուսիսային Աֆրիկայի երկրներից միգանտների մասին է, որոնք գնում են Եվրոպա՝ իրենց համար ավելի լավ կյանք փնտրելու: Հիմնական տրանզիտ երկիրը, որի միջոցով հազարավոր աֆրիկացիներ փորձում են հասնել Եվրոպա, Լիբիան է: Այս երկիրը Մուամմար Կադդաֆիի ռեժիմի տապալումից հետո փաստացի դադարել է միասնական լինել, եւ դեմոկտարիայի ու կայունության փոխարեն այնտեղ անարխիա է տիրում:

Ներկայումս Լիբիայում գործող խմբավորումները նպաստում են, որպեսզի հազարավոր մարդիկ անօրինական ճանապարհներով տեղափոխվեն եվրոպական երկրներ, շատ հաճախ վճարելով ոչ միայն հազարավոր դոլարներ, այլեւ իրենց ու իրենց երեխաների կյանքով: Խոսքը տարեկան շուրջ 500 հազար մարդու մասին է: Երբեմն այս մարդիկ կիսախարխլված նավերով են տեղափոխվում՝ գամված նավի հատակին, եւ նավաբեկության ժամանակ անգամ հնարավորություն չեն ունենում իրենց կյանքը փրկել: Այլ կերպ ասած՝ սա 20-րդ դարի ստրկությունն է:

Աֆրիկայից միգրացիայի խնդրի բացասական հետեւանքներն իրենց վրա հիմնականում կրում են Հարավային Եվրոպայի երկրները, մասնավորապես, Իտալիան, Իսպանիան եւ Հունաստանը: Նրանք կարծում են, որ դա արդարացի չէ, որովհետեւ ԵՄ երկրները հավասար պարտավորություններ են ստանձնել մարդու իրավունքների բնագավառում: Վերջերս տեղի ունեցած խրհրդակցությունների արդյունքում առաջարկվեց սահմանել քվոտաներ: Այսինքն, Եվրոպայի ափերը հասած միգրանտները հավասար կերպով պետք է բաշխվեն եվրոպական երկրների միջեւ:

Սակայն մի շարք երկրներ՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա եւ այլն, խստացրել են իրենց միգրացիոն քաղաքականությունը եւ փակել են դռները փախստականների առջեւ:

Իտալիայի ներկայացուցիչները սպառնացել են, որ խնդրին լուծում չտրվելու դեպքում այս մարդկանց երեք ամսով մուտքի վիզա կտա, եւ նրանք հնարավորություն կունենան տեղափոխվելու Շենգենյան գոտու ցանկացած երկիր: Սա, բնականաբար, անցանկալի հեռանկար է եվրոպական երկրների համար:

iLur.am-ի թղթակիցն այս խնդիրը ՄԱԿ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ: ՄԱԿ-ի պաշտոնյան ի պատասխան նշել է,որ Կազմակերպության համար այս խնդիրը եւս բավական ցավոտ է: Նա ասել է, որ ՄԱԿ-ը պարբերաբար խորհրդատվություններ է անցկացնում եվրոպական երկրների հետ այս հարցով, սակայն լուծումը դեռ շատ հեռու է:

Մանրամասները՝ տեսանյութում. 

Նախորդ հոդվածը’20-րդ դարի ստրկություն. ՄԱԿ-ի անդրադարձը Հյուսիսային Աֆրիկայից միգրացիայի խնդրին. (Բացառիկ, տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Չեչնիայի ղեկավարը պաշտպանում է բազմակնությունը’