’20 օրվա ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 5000 մարդ’

683

Սիրիական հակամարտության հետեւանքով վերջին երեք շաբաթների ընթացում օրական մահանում է ավելի քան 230 մարդ: Այս մասին հայտնում է Լոնդոնում տեղակայված սիրիացիների իրավունքների պաշտպանության խորհուրդը:

Իրավապաշտպանների տվյալներով՝ հունվարի 22-ից այս կողմ Սիրիայում զոհվել է մոտ 5000 մարդ, որի 1/3-ը խաղաղ բնակիչներ էին: Մահացածների նման քանակություն Սիրիայում երբեւէ չի գրանցվել:

Այս հանգամանքը դիտորդները պարզաբանում են այն պնդմամբ, որի համաձայն եւ՛ պետական բանակը, եւ՛ ապստամբերը ցանկանում են իրենց ենթակայության տակ վերցնել որքան հնարավոր է շատ տարածքներ, որպեսզի ավելի եկամտաբեր դիրքերից վարեն Ժնեւում կայանալիք բանակցությունները: Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Բիլ Գեյթս. Ներդրեք ձեր կրթության համար’
Հաջորդ հոդվածը‘Հավայի նահանգի օրենսդիր մարմինը մերժել է հակահայկական բանաձևը’