’20-ից ավելի ճանապարհային ոստիկաններ տույժի են ենթարկվել, 4-ը՝ ազատվել աշխատանքից ‘

892

Երեկ ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ 20-ից ավելի ճանապարհային ոստիկաններ տույժի են ենթարկվել, 4 հոգի ազատվել են աշխատանքից: Խորհրդակցությանը ներկա չի եղել Վովա Գասպարյանը: Վերջինիս բացակայությունը խորհրդակցության մասնակիցները բացատրում էին ՃՈ-ի նկատմամբ ունեցած զայրույթով: «Հրապարակը» հիշեցնում է, որ ՃՈ թեմայով մի քանի խիստ խորհրդակցություն եղավ վերջին շրջանում: Ինչպես երևում է` այդ խորհրդակցությունները ցանկալի արդյունք չեն տվել, ու թերևս դրանով պետք է բացատրել երեկվա տույժերն ու աշխատանքից ազատման հրամանները: Ի դեպ, խորհրդակցության ժամանակ ՃՈ որոշ աշխատակիցներ նաև խրախուսման են արժանացել:

Նախորդ հոդվածը‘Կարապի լճի և Ջրաշխարհի սահադաշտերը բացվել են, ՄՀՀ-ինը՝ դեռ չի գործում’
Հաջորդ հոդվածը‘«Օլիգարխիկ հակումներ» չունեցող պատգամավորի օլիգարխիկ եկամուտները’