’20 փաստ 40 ամյա Eminem-ի մասին’

4842

Հոկտեմբերի 17-ին լրացավ ռեփ երաժշտության գլխավոր անհատականություններից մեկի՝ Eminem-ի 40 ամյակը: Ընդամենը երկու շաբաթ անց լույս կտեսնի դետրոյթցի ռեփերի 8-րդ ձայնասկավառակը՝ The Marshall Mathers LP 2-ը, իսկ մինչ այդ անդրադառնանք ռեփերի կյանքի մասին պատմող 20 հետաքրքիր փաստերի, որոնց մասին քչերը գիտեն:

1. Առաջին ռեփ ստեղծագործությունը՝ Ice-T-ի Reckless-ը, Մարշալը (Eminem-ի իրական անունը) լսել է, երբ դեռ 9 տարեկան էր:

2. Նա որոշել է ռեփեր դառնալ, երբ լսել է Beastie Boys-ի երգերը: Ի դեպ, 80 ականների հայտնի խմբի հետ համագործակցող Ռիք Ռուբինը աշխատել է նաև նոյեմբերին լույս տեսնող The Marshall Mathers LP 2-ի վրա:

3. Երբ լույս է տեսել Slim Shady LP-ին, որը աշխարհում վաճառվել է 10 մլն օրինակով, Eminem-ը շարունակվում էր վարձակալել ավտոբնակարան, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանով վերադառնա տուն:

4. Միակ գիրքը, որը նա կարդացել է մինչև վերջ, դա ռեփեր LL Cool J-ի «Ես ստեղծում եմ իմ օրենքներն» է:

5. Eminem-ը կարող էր նկարահանվել 90 ականների լավագույն կրիմինալ թրիլլերներից մեկում՝ Training Day-ում, բայց ռեժիսորի՝ Անտուան Ֆուգուայի և ռեփերի մենեջերները այդպես էլ չհանդիպեցին:

6.  Մարշալը պարզապես ատում է իր ալբոմներից Encore-ն ու համարում, որ Relapse-ը նույնպես ոչ որակյալ աշխատանք է:

7. Թմրանյութեր օգտագործելու ժամանակ նա մի նոր կախվածություն է ձեռք բերել Rocky, Boogie Nights և Shooter ֆիլմերից, որոնք ըստ իր պնդմամդ` դիտել է մոտ 150 անգամ:

8. Իր ամենահզոր երգերից մեկը՝ Lose Yourself-ը, նա գրել է 8 Mile ֆիլմի նկարահանման ընթացքում:

9. Eminem-ը, իր իսկ խոսքերով, չի կարողանում օգտվել համակարգիչներից:

10. Նրա մայրը քիչ էր մնում մահանար, երբ ծննդաբերում էր ռեփերին: Մարշալին ծննդաբերելիս նրա մայրը ընդամենը 15 տարեկան էր:

11. Փոքր տարիքից նա համարվում է ամերիկյան ֆուտբոլի՝ մասնավորապես «Դալլաս Քովբոյս» ակումբի երկրպագու:

12. Թմրանյութերից կախվածությունից ձերբազատվելու շրջանում հեռախոսով նա ամենից շատ զրուցել է Էլթոն Ջոնի հետ:

13. Երբ 90 ականների սկզբին Vanilla Ice-ը դարձել է հայտնի իր Ice Ice Baby երգով, Eminem-ը հիասթափվել է ռեփից և որոշակի ժամանակ սկսել է տեքստեր չգրել:

14.  Dr. Dre-ն վերջնականապես համոզվել է Eminem-ի սինգլների հիթային պոտենցիալում, երբ տեսել է, թե ինչպես են իր երեխաները տանը կրկնում The Real Slim Shady երգի կրկներգը: Այդ պահին սինգլը դեռևս լույս չէր տեսել:

15. Just Lose It սինգլի կրկներգը նա գրել է ընդամենը 30 վայրկյանում: Երգը միայն նրա համար էր ձայնագրվել, քանի որ համար համարվում էր, որ Encore ալբոմում հիթային սինգլ չկա: Հետագայում ճիշտ է` Eminem-ը համարել է այն իր ամենաթույլ երգերից մեկը:

16. Eminem-ը 3 անգամ մնացել է նույն դասարանում:

17. 2002-ին The Eminem Show ալբոմը թողարկելիս նա որոշել էր հրաժարվել էպատաժից` փորձելով ապացուցել, որ ալբոմը կարող է հաջոությունների հասնել առանց ավելորդ էժանագին հնարքների:

18. Նրա տատիկը սպառնացել է դատի տալ թոռանը, եթե նա համարձակվի օգտագործել հորեղբոր Ռոննիի Freestyle-ը: Հետագայում տարեց կինը Eminem-ին նամակ է ուղարկել ձայնասկավառակով, որի վրա գրված էր. «Ես գտա Ռոննիի վերջին ձայնագրությունը, հնարավոր է` այն քեզ պետք գա». Ձայնասկավառակի մեջ ռեփերի հորեղբոր հուղարկավորությունն էր:

19. Eminem-ը ներողություն է խնդրել Alchemist-ից` Chemical Warfare երգում իր հին առոգանությամբ կարդալու համար:

20. Նրա մոր պնդմամբ, երկար ժամանակ Eminem-ը գրպանում պահում էր իր տան փոքրիկ կրկնօրինակը:

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Սկսել են հասարակական կարծիքը պատրաստել Ղարաբաղյան հարցում զիջումների’
Հաջորդ հոդվածը‘Նիլս Մուիժնիեկս. Մարտի 1-ի բացահայտման հարցը օրակարգում է’