200 զոհ և 400-ից ավելի վիրավոր

505

Արցախի ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հավաքագրած տվյալներով`Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։

Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված է 10 խաղաղ բնակչի մահ, որոնցից 5-ը երեխաներ են։

«Անհետ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված ՄԻՊ գրասենյակի փաստահավաք աշխատանքները շարունակվում են»,- ասված է ՄԻՊ հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածըԿրակը դադարեցնում են (լրացված)
Հաջորդ հոդվածըԿրակել են Սոթքի ուղղությամբ