’20:00 կմեկնարկի «Հայաստան» հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը ‘

834

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը կմեկնարկի մի քանի րոպեից՝ Երեւանի ժամանակով երեկոյան 8-ին եւ կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 8-ը հայտնում է Հիմնադրամի պաշտոնական կայքը: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով` http://www.armeniafund.org կայքի միջոցով: Հայաստանյան լսարանը կարող է հեռուստամարաթոնին հետեւել Հ1, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքների եթերում: 

Հեռուստամարաթոնը կանցկացվի «Մեր գյուղը» խորագրի ներքո: Դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմաը եւ սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը: 

Հիմնադրամի տեղական մարմինների կողմից կազմակերպվող դրամահավաքները տարբերվում են` ելնելով տեղի համայնքների առանձնահատկություններից: Դրանք իրականացվում են ողջ հաշվետու տարվա ընթացքում` ըստ տեղական մարմնի հայեցողության: Դրամահավաք-միջոցառումներ այս տարի իրականացվել են ԱՄՆ-ում, Կանադայում` Մոնրեալում եւ Տորոնտոյում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Հունաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ռուսաստանում` Մոսկվայում: Այս բոլոր դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարները կներառվեն Հեռուստամարաթոնի օրը հայտարարվող ընդհանուր գումարի մեջ: 

Հայաստանում նվիրատվություններն ընդունվում են հետեւյալ ձեւերով. 

• Այցելելով գործադիր վարչություն /Կառավարության շենք 3, 2-րդ հարկ/ կամ զանգահարելով հետեյալ հեռախոսահամարներին` 010 56 01 06, 010 52 15 05
• Այցելելով Հայփոստի բաժանմունքներ մայրաքաղաքում եւ մարզերում,
• SMS նվիրատվությունների միջոցով. 
Հայաստանում գործող երեք բջջային օպերատորների բաժանորդները 7733 հեռախոսահամարին ուղարկելով իրենց անուն ազգանունը կամ դատարկ հաղորդագրություն` կնվիրաբերեն 500 դրամ: 
Քաղաքային կամ բջջային հեռախոսահամարից զանգահարելով 090008000 հեռախոսահամարին կնվիրաբերեն 500 դրամ:

• քարտային փոխանցումներ 010 52 64 74 հեռախոսահամարին /Visa, MasterCard, ArCa, American Express, Discover, Diners Club international/
• բանկային փոխանցումներ կատարելով hամապատասխան հաշվեհամարներին, որոնք կտրամադրվեն գործադիր վարչության կողմից ցանկացած օր, 
• online նվիրատվություն donate.himnadram.org

Նախորդ հոդվածը‘Սարկոզին ներկայացել է հարցաքննության ‘
Հաջորդ հոդվածը’56 տարի առաջ՝ այս օրը’