‘2008-ին Զոլյանը անձամբ էր ներկա-բացակա անում, որպեսզի դասախոսների եւ ուսանողների մտքով չանցնի հայտնվել Ազատության հրապարակում ‘

2457

Լրագրող Արման Գալոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«2008թ. նախագահի ընտրություններից հետո Ազատության հրապարակում ընթանում էին շուրջօրյա հանրահավաքներ, դասադուլներ:
Եվ այն ժամանակ Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Զոլյանը բուհում անձամբ մտնելով լսարանները, ներկա-բացակա էր անում, որպեսզի դասախոսների ու ուսանողների մտքով չանցնի դասադուլ անել ու հայտնվել Ազատության հրապարակում….բացակաների անուններն էլ հատուկ գրում էր, որպեսզի այդ ուսանողներով զբաղվի: Էլ չեմ ասում` մարտի 1-ից հետո նրա հայտարարությունների մասին: Այդ ամենին ականատես եմ եղել անձամբ, քանի որ ես այն ժամանակ աշխատում էի ԵՊԼՀ-ում` որպես դասախս:
Հիմա Սուրեն Զոլյանը, երբ այլեւս ԵՊԼՀ ռեկտորը չէ, ոչ միայն պարտաճանաչ մասնակցում է Ազատության հրապարակում հանրահավաքներին, այլեւ անձամբ ելույթ է ունենում հարթակից: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ:
Իսկ մինչ այդ` մեկ հարց. հետաքրքիր է` եթե նա լիներ ռեկտոր, նրան կրկին կտեսնեի՞նք Ազատության հրապարակի մերձակայքում, թե՞…»:  

Նախորդ հոդվածը‘Իսկոն հետաքրքրեց նաեւ «Արսենալին»’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինը Հայաստանում է’