‘2010 թ. համեմատ, գնաճն այս տարի կազմել է 27,4 տոկոս. «ՉԻ»’

1281

Հայաստանում կյանքը գնալով թանկանում է, ընդ որում՝ շեշտակի թանկացել են լայն սպառման ապրանքները, գրում է «Չորրորդ իշխանությունը»: Պաշտոնական վիճակագրության համաձայն այս տարվա հունվար ամսին, դեկտեմբերի համեմատ, Հայաստանում արձանագրվել է 2,5 տոկոս գնաճ, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ, այս տարի գները բարձրացել են 4,3 տոկոսով:

Հատկանշական է այն փաստը, որ ամենաշատը թանկացել են պարենային ապրանքները՝ մեկ ամսվա ընթացքում՝ 4,5 տոկոսով, սպառման ապրանքները՝ 3,4 տոկոսով:

Ըստ ԱՎԾ հաշվետվության, թանկացել են եւ մսի, եւ ձկնեղենի, եւ հացամթերքի, եւ շաքարավազի, եւ մրգի ու բանջարեղենի գները:

«Եվս մեկ ուշագրավ փաստ. Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2010 թ համեմատ, գնաճն այս տարի կազմել է 27,4 տոկոս, այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանում ապրելն ավելի ու ավելի դժվար է դարձել: Ահա սա էլ նրա խոստացած «ապահով» Հայաստանը»,- արձանագրում է թերթը:

Նախորդ հոդվածը‘ Մոուրինյոն համաձայն է վաճառել Կուրտուայի տրանսֆերը «Ռեալ»-ին’
Հաջորդ հոդվածը‘Կևին դե Բրյույնեն գնդակ մատակարարող երեխային հայհոյելու համար տունգանվել է 20 հազար եվրոյով(տեսանյութ)’