‘
Անգլիական World Soccer հանդեսը հրապարակել է 2012 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականը, որը ձեւավորվել է կայքում քվեարկության արդյունքում: Աշխարհի հավաքականում ընդգրկվել են հետեւյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահ՝ Իկեր Կասիլյաս («Ռեալ», Իսպանիա):
Պաշտպաններ՝ Ֆիլիպ Լամ («Բավարիա», Գերմանիա), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Խորդի Ալբա («Բարսելոնա», Իսպանիա):
Կիսապաշտպաններ՝ Անդրես Ինյեստա («Բարսելոնա», Իսպանիա), Անդրեա Պիրլո («Յուվենտուս», Իտալիա), Չավի («Բարսելոնա», Իսպանիա):
Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա), Լիոնել Մեսի («Բարսելոնա, Արգենտինա), Ռադամել Ֆալկաո («Աթլետիկո» Մադրիդ, Կոլումբիա):
Կարելի է նշել երկու ուշագրավ փաստ. Կրիշտիանու Ռոնալդուն ավելի շատ ձայն է հավաքել, քան Լիոնել Մեսին, եւ այս խորհրդանշական հավաքականում իսպանացիները ներկայացված են խաղային բոլոր օղակներում, բացի հարձակման գծից:
Քվեարկության արդյունքներով աշխարհի երկրորդ կամ պահեստային հավաքականը հետեւյալ տեսքը կունենար.
Ջանլուիջի Բուֆոն, Խերարդ Պիկե, Տյագո Սիլվա, Մաթս Հումելս, Էշլի Քոուլ, Յայա Տուրե, Չաբի Ալոնսո, Գարեթ Բեյլ, Մեսութ Օզիլ, Զլաթան Իբրահիմովիչ, Ռոբին Վան Պերսի, Նեյմար:
‘