‘2012թ. Հայաստանի լավագույն մարզիկների եւ թիմերի անունները’

5731

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հրապարակել է 2012թ. Հայաստանի լավագույն մարզիկների և թիմերի հավակնորդների ցանկը: Լավագույնների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 20-ից հետո:

2012թ. Հայաստանի լավագույն մարզիկի հավակնորդները.

Արսեն Ջուլֆալակյան (հունա-հռոմեական ըմբշամարտ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բրոնզե մեդալակիր)

Արթուր Ալեքսանյան (հունա-հռոմեական ըմբշամարտ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն)

Յուրի Պատրիկեև (հունա-հռոմեական ըմբշամարտ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)

Դավիթ Սաֆարյան (ազատ ոճի ըմբշամարտ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)

Հովհաննես Դավթյան (ձյուդո, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)

Հռիփսիմե Խուրշուդյան (ծանրամարտ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր)

Սամվել Գրիգորյան, Աղասի Աղասյան, Վարդան Դավթյան, Հայկ Հակոբյան (ծանրամարտ, բոլորը համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիրներ են)

Սմբատ Սարգսյան, Վանիկ Ավետիսյան (ծանրամարտ, երկուսն էլ՝ համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր)

Երջանիկ Ավետիսյան (հրաձգություն, Եվրոպայի չեմպիոն)

Հարություն Սերդինյան (սպորտային մարզմնամարզություն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)

Լևոն Արոնյան (շախմատ, Համաշխարհային օլիմպիադայի հաղթող, առաջին խաղատախտակի վրա ոսկե մեդալակիր)

Վլադիմիր Հակոբյան (շախմատ, Համաշխարհային օլիմպիադայի հաղթող, երրորդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալակիր)

Մխիթար Մխիթարյան (սամբո, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն)

Գայանե Խաչատրյան, Սոսե Բալասանյան, Տիգրան Կիրակոսյան, Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Հարություն, Հարություն Մեհրաբյան, Մավրիկ Նասիբյան, Վահիկ Վարդանյան (սամբո, բոլորը` Եվրոպայի բրոնզե մեդալակիր)

Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս (ֆուտբոլ, Հայաստանի հավաքականի անդամներ):

2012թ Հայաստանի լավագույն թիմի հավակնորդները`

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքական (Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան. Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան)` համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն:

«Միկա» շախմատի կանանց թիմ (Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Հայրապետյան, Հարիկա Դրոնավալի, Լեյլա Ջավախիշվիլի)` Եվրոպայի ակումբային առաջնության փոխչեմպիոն:

Ծանրամարտի Հայաստանի ուսանողական հավաքական (Համաշխարհային ուսանողական խաղերի թիմային առաջնության երկրորդ մրցանակակիր)

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքական (Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում` երրորդ տեղ):

Նախորդ հոդվածը‘Աֆղանստանում հայկական զորախմբի գտնվելու ժամկետը կերկարաձգվի’
Հաջորդ հոդվածը‘Էջեր Հայոց պատմության բուհական դասագրքից. Սաշիկ Սարգսյանի դիսպետչերանոցում էին պլանավորում ամենավճռական ճակատամարտները’