‘2012թ. առաջին կեսին աշխարհում զոհվել է հարյուրից ավելի լրագրող’

972

Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին աշխարհում զոհվել է 110 լրագրող: Այս մասին հայտնի է դարձել ՄԱԿ-ի հետ համագործակցող Press Emblem Campaign հասարակական կազմակերպության զեկույցից, գրում է ИТАР-ТАСС գործակալությունը:

Այս ցուցանիշը 36 տոկոսով ավելի է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի  տվյալներից: Համեմատության համար՝ 2011թ. առաջին վեց ամսվա ընթացքում լրագրողների շրջանում եղել է 107 զոհ:

Հասարակական կազմակերպության փորձագետները ցուցանիշի աճը կապում են ընթացիկ տարվա առաջին կեսին բազմաթիվ երկրներում ծագած կամ շարունակվող ներքին հակամարտություններով:

Այս առումով տխրահռչակ առաջատարի դերը Սիրիայինն է, որտեղ իշխանության և ընդդիմության միջև նախորդ տարվա մարտից բռնկված հակամարտության ծավալները գնալով աճում են:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես է եկել Դրեզդենում’
Հաջորդ հոդվածը‘Օսկանյանի հարցով քվեարկությունը ավարտվեց’