‘2012 թ. ծնված ամերիկացիներն անվանակոչվել են ի պատիվ սերիալների, էրոտիկ վեպերի հերոսների և Apple-ի արտադրանքի’

713

Ամերիկյան սոցիոլոգները կազմել են 2012 թ. ծնված երեխաների ամենատարածված անունների հիթ-շքերթը: Պարզվել է, որ անցնող տարում երիտասարդ ծնողներին ամենաշատը ոգեշնչել են հեռուստասերիալները, էրոտիկ վեպերը, ինչպես նաև Apple ընկերության արտադրանքը, news.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Yahoo News-ը: Ամենամյա հետազոտության արդյունքերով՝ 2012 թ. աղջկա և տղայի ամենակիրառելի անուններն են եղել Սոֆյան և Էյդընը (կամ Ջեյդըն): Մասնագետները սա բացատրում են նրանով, որ Ամերիկայում անսովոր անունների նկատմամբ հետաքրքրությունը մարում է, և երիտասարդ ծնողներն ուզում են իրենց երեխաներին այնպիսի անուններ դնել, որոնք նաև «երկրոդ իմաստն» ունեն: Օրինակ՝ «Սոֆյա» հունարեն նշանակում է «իմաստնություն», իսկ «Էյդըն»-ը կելտերենից թարգմանված՝ «բոցաշունչ»: Անցնող տարում նորածինների ծնողներին ոգեշնչել են նաև Անաստեյշան և Գրեյը ՝ բրիտանացի կին գրող Է.Լ. Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգ» էրոտիկ վեպի հերոսները: Բրիտանական «Դաունթոն աբբայությունը» հեռուստասերիալիազդեցությամբ մեծ պահանջարկ են սկսել վայելել կանանց՝ Էդիթ, Սիբիլ, Կորա, Իզաբել, Վայոլեթ, Դեյզի, և տղամարդկանց՝ Մեթյու, Չարլի, Ռիչարդ, Ջոն  անունները:

2012 թ. Սթիվ Ջոբսի մահը առավել մեծ ուշադրություն հրավիրեց նրա ստեղծած Apple ընկերության արտադրանքի նկատմամբ: Անունների հարցում այս առումով ամենամեծ հեղինակությունը վայելում է Էփըլը՝ աղջիկների համար, և Մաքը՝ տղաների: Շատերն իրենց աղջիկներին անվանակոչել են Սիրի. այսպես է կոչվում Apple-ի համակարգիչների և սմարթֆոնների ձայնային կառավարման ծրագիրը: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի նախագահը ընդունել է վարչապետի և կառավարության հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը` «Շախտյորի» նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող’