‘2012-ին Էրիկ Աբիդալի լյարդի փոխպատվաստումն անօրինական է եղել’

1428

Իսպանիայի ազգային ոստիկանությունն ու քաղաքացիական գվարդիան հետաքննություն են սկսել «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելի նկատմամբ: Այս մասին հաղորդում է El Confidencial-ը:

Իրավապահները պաշտոնյայի 4 հեռախոսային խոսակցություն են լսել, որոնցում նա խոստովանում է, որ ակումբի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալին 2012 թվականին փոխպատվաստված լյարդը գնված է եղել անօրինական ճանապարհով:

Պաշտոնապես ֆուտբոլիստի դոնորը հանդիսանում էր Ժերար անունով նրա երկրորդական եղբայրը, ընդ որում, նրա մասին ոչինչ հայտնի չէր իբր գաղտնիության պահպանման նպատակով:

Ռոսելի մեղավորության ապացույցներն արդեն ուղարկվել են դատարան, որը մոտ ժամանակներս կուսումնասիրի ողջ նյութը: Նախկին նախագահը 2017-ի մայիսից գտնվում է կալանքի տակ է փողերի լվացման գործով: 

Հիշեցնենք, որ 2011-ին Աբիդալի մոտ լյարդի քաղցկեղ էր ախտորոշվել, իսկ 2012-ին բարեհաջող վիրահատվել էր: Այժմ նա «Բարսելոնայի» տեխնիկական տնօրենն է:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» պաշտոնական հերքումը’
Հաջորդ հոդվածը‘Բակկան և Ուրիբեն մահվան սպառնալիք են ստացել 11-մետրանոցից վրիպելու համար’