‘2012-ը ռեկորդակիր է ահաբեկչական գործողությունների և դրանց զոհերի թվով’

834

2012 թ. ամբողջ աշխարհում տեղի են ունեցել 8 500 ահաբեկչական գործողություններ, որոնց զոհ է դարձել գրեթե 15 500 մարդ: Այսպիսի տվյալներ է պարունակում ԱՄՆ Մերիլենդի համալսարանին կից՝ Ահաբեկչության և դրան հակազդելու հետազոտման ազգային ընկերության պատրաստած նոր զեկույցը: Կենտրոնի աշխատանքները ֆինանսավորում է երկրի ազգային անվտնագության նախարարությունը: Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային են՝ 1970 թ. մեկնարկած դիտարկումներից ի վեր: Ահաբեկչական գործողությունների թվով նախորդ բարձրակետը գրանցվել էր 2011 թ.՝ ավելի քան 5 հազար ահաբեկչություն: Զոհերի թվով գերազանցվել է 2007 թ. ցուցանիշը, երբ ահաբեկիչների զոհ էր դարձել 12,8 հազար մարդ:

Ամերիկացի հետազոտողները նշում են, որ ահաբեկչությունների մեծ մասը կատարվել է մուսուլման բնակչություն ունեցող երկրներում: Յոթ ամենաարյունարբու խմբավորումներից վեցը կապված են «Ալ-Քաիդայի» հետ: Ամբողջական զեկույցը հրապարակվելու է դեկտեմբերին, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Իսրայելը լքող աֆրիկացիներին կտրվի 5 հազար դոլար’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ հանձնակատարը կհանդիպի Բաշար Ասադի հետ’