‘2012 թ. Ա.Ղահրամանյանը հարվածել է վստահված անձին, 2015 թ.` նշանակվել Ռազմական ինստիտուտի պետ’

3641

Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ: Նշենք, որ մինչ այս Ղահրամյանը զբաղեցնում էր ԼՂՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք նաև, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնը զբաղեցնող Մարտին Կարապետյանը փետրվարի 2-ին ազատվել էր պաշտոնից այն բանից հետո, երբ հունվարի 29-ին` ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Զինծառայողին սպանելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասին 4 զինծառայողներին, որոնք կալանավորվել են:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ռազմական ինստիտուտի նորանշանակ պետ Արմեն Ղահրամանյանը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2012 թ.-ին, երբ Արցախում նախագահական ընտրություններ էին: Ներկայացնենք հատված 2012 թ. հուլիսի 19-ի հրապարակումից.

«Երեկ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում Վիտալի Բալասանյանի վստահված անձ Արսեն Գրիգորյանի նկատմամբ բռնություն է գործադրվել. նրան մոտեցել են գյուղի դպրոցի տնօրեն Սլավիկ Գրիգորյանը և գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը, հարցրել, թե ինչու է համաձայնվել ՎիտալիԲալասանյանի վստահված անձ լինել: Վստահված անձի պատասխանից հետո Արմեն Ղահրամանյանը 2 անգամ հարվածել է Արսեն Գրիգորյանին, իսկ այսօր էլ, երբ ընտրատեղամսսը բացվել է՝ նա Բակո Սահակյանի վստահված անձ Անդրանիկ Ղահրամանյանի միջոցով փոխանցել է, որ Արսեն Գրիգորյանը լքի ընտրատեղամասը:

Նախորդ հոդվածը‘ Փետրվարի 7-ին կմենամարտեն Վիկ Դարչինյանը և մեքսիկացի Խուան Խիմենեսը’
Հաջորդ հոդվածը‘ Աֆրիկայի Գավաթի կիսաեզրափակիչի երկրորդ խաղն ընդհատվել է(տեսանյութ)’