‘2012 թ. կորուստները (ֆոտոշարք)’

2190

Անցնող 2012թ-ը ոչ միայն ձեռքբերումբերի, այլ նաև կորուստների տարի էր արվեստի, գիտության, սպորտի, քաղաքականության և գրականության ասպարեզներում: iLur.am-ը առաջարկում է հիշել 2012թ-ի ընթացքում կյանքից հեռացածներից ոմանց:

1     Հունվարի 18-ին հեռացավ հանրահայտ դերասան Եվգենի Ժարիկովը:

2     Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի աճյունը գտան Բևելի Հիլզի հյուրանոցի համարում` փետրվարի 12-ին:

3     Հունիսի 5-ին Կալիֆորնիայում 91 տարեկան հասակում մահացավ գիտական ֆանտաստիկայի դասականներից մեկը՝ Ռեյ Բրեդբերին:

4     Հուլիսի 22-ին կյանքից հեռացավ ուկրաինացի հայտնի դերասան Բոգդան Ստուպկան:

5     Նշանավոր գիտնական Սերգեյ Կապիցան մահացավ օգոստոսի 14-ին:

6     Ամերիկացի աստրոնավտ, մարդկության պատմության մեջ առաջին անգամ Լուսնի վրա ոտք դրած լեգենդար Նիլ Արմսթոնգը վախճանվեց օգոստոսի 25-ին, 83 տարեկան հասակում:

7     Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ավտովթարի հետևանքով զոհվեց Ռուսական հանդիսատեսին քաջ հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Մարինա Գոլուբը:

8     «Գորոդոկ» հումորային հաղորդաշարի համահեղինակ, դերասան Իլյա Օլեյնիկովը երկարատև հիվանդության հետևանքով կյանքից հեռացավ նոյեմբերի 11-ին:

9     Դեկտեմբերի 11-ին մահացավ աշխարհահռչակ օպերային երգչուհի և հասարակական գործիչ Գալինա Վիշնևսկայան:

10  Հոկտեմբերի 5-ին 91 տարեկան հասակում կյանքից հեռացավ նշանավոր հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ Էդվարդ Միրզոյանը

11  Տաղանդաշատ հայ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացավ նոյեմբերի 20-ին, Լոս-Անջելեսում:

Նախորդ հոդվածը‘Աշխատավարձի փոխարեն «Սթարի» կտրոններ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ընտրություններից առաջ իշխանությունները փոխզիջման են եկել կրպակատերերի հետ ‘