‘2012-ին Հայաստանում ավտովթարների հետևանքով 311 մարդ է զոհվել’

735

2012 թվականին Հայաստանում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել 2 հազար 731 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 311, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել՝ 852 մարդ, որոնցից 212-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ: Այդ մասին հաղորդում է գլխավոր դատախազությունը, որի՝ ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է անցած տարվա ընթացքում տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախնական քննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները փակեցին Կոմիտասի պողոտան (թարմացված, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ծեր կնոջը գետնին տապալած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են (տեսանյութ)’