‘2013թ. առաջին կիսամյակում Հայաստանից 21,1 հազարով ավելի մարդ է մեկնել, քան անցած տարի նույն ժամանակ’

1016

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հրապարակել է ՀՀ սահմանահատումների ընթացիկ իրավիճակի վերաբերյալ տվյալները։

2013թ-ի առաջին կիսամյակում միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելացել է 21,1 հազարով կամ 28,6 %-ով և կազմել -95,0 հազար մարդ:

Այս տվյալները հիմնված են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջազգային սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների վրա։

Երկրորդ եռամսյակում միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 57,9 հազար մարդ՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի 45,8 հազարի դիմաց:

2013թ-ի առաջին կիսամյակում ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելացել է 220,8 հազար մարդով կամ 12,8%-ով և կազմել 1939,0 հազար մարդ:

Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 38,2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45,4%-ի դիմաց:

 www.7or.am  

   

Նախորդ հոդվածը‘ «Եթե անհրաժեշտություն լինի»՝ դատարանը կքննի Ալիկ Սարգսյանին որպես վկա դատակոչելու հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Արգելվել են «Արզնու տոհմային ԹՏԽ»-ի կողմից արտադրվող մի քանի արտադրատեսակներ’