‘2013 թվականին Գյումրիի բնակչությունը պակասել է 23 հազարով՝ բնակչության թվով զիջելով Վանաձորին’

1306

«Հայ ազգային կոնգրեսի» Գյումրիի տարածքային կառույցի անդամ Վահագն Խաչատրյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

Երբ վերջերս Գյումրիի քաղաքապետարանը հայտարարեց, որ 2013 թվականին Գյումրիի բնակչությունը պակասել է 23 հազարով, քաղաքապետ Բալասանյանը ավագանու նիստում վախվորած շտապեց տեղեկացնել, որ նշված թիվը տրամադրել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Մեր կողմից փորձեցինք ճշտել Գյումրիի իրական բնակչության թիվը: Բավական հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության փաստացի թվաքանակը արձանագրվել է 86.464 մարդ, որը, սակայն, Ազգային վիճակագրական ծառայությունը պաշտոնական հրապարակման ժամանակ «խմբագրել է»: Այնպես որ 2013 թվականի 23 հազար մարդու արտագաղթի պարագայում Գյումրին, բնակչության թվով, պաշտոնական տվյալներով, զիջում է Վանաձորին, իսկ փաստացի թվաքանակով` նաև Աբովյանին: Ահա թե ուր է հասել հանրապետության երբեմնի երկրորդ քաղաք, իսկ շատ «թասիբով» գյումրեցիների համար՝ հայրաքաղաք Գյումրին:

Նախորդ հոդվածը‘Գազային պայմանագրերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց’
Հաջորդ հոդվածը‘Համանախագահները Երևանում հանդիպել են Էդվարդ Նալբանդյանի հետ’