‘2013 թվականին «Հարավկովկասյան երկաթուղին» փոխադրել է 3,2 մլն. տոննա բեռ և 415 հազ ուղևոր’

757

2013 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 3275,2 հազ  տոննա բեռ և 415,4 հազ ուղևոր, ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունում: 

Բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում 2012 թվականի հետ համեմատ կրճատվել է 5,3%-ով, իսկ ուղևորաշրջանառությունը՝ աճել 4%-ով (52992,0 հազ  ուղևոր/կմ-ից մինչև 55123,8 հազ  ուղևոր/կմ): Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 456 հազար տոննա: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 1260,7 հազար տոննա բեռ, տեղական հաղորդակցությունում՝  1558,5 հազար տոննա:Բեռների ծավալում գերակշռող մաս կազմում են, մասնավորապես, գունավոր մետաղները (1,3 մլն. տոննա), հացահատիկային բեռները (455 հազ  տոննա), նավթային բեռները (276,8 հազ  տոննա), շինանյութը (133,5 հազ  տոննա), ցեմենտը (110,2 հազ  տոննա): 

Միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 245 հազ  տոննա, որից արտահանվել է 29,7 հազ  տոննա, ներմուծվել՝ 120 հազ  տոննա, տեղական հաղորդակցությունում փոխադրվել՝ 95,3 հազ  տոննա բեռ: Իսկ տարվա ընթացքում փոխադրված 415,4 հազ  ուղևորից 60,2 հազարը տեղափոխվել էր միջազգային և 355,2 հազարը՝ տեղական հաղորդակցությունում: 

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ չեն պարգևատրվում բոլոր զինծառայողները, որոնք հետ են մղել հակառակորդի հարձակումը’
Հաջորդ հոդվածը‘Ինչու՞ Հայաստանը չի մասնակցում Ժնև-2 բանակցություններին. Վ.Օսկանյան’