‘2013 թվականին Վրաստան են այցելել Հայաստանի 1,28 մլն քաղաքացիներ’

773

Անցած տարի Վրաստան են այցելել Հայաստանի 1,28 մլն քաղաքացիներ, այս մասին վիճակագրական տվյալներ է հրապարակել Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտը: Անցյալ տարի Վրաստան այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 5 մլն 365 հազար 356:

Վերը նշված ցուցանիշով առաջատար դիրք են գրավում Թուրքիայի քաղաքացիները՝ 1,59 մլն այցելություններով: 2013 թվականի ընթացքում Վրաստան են այցելել Ռուսաստանի 765 հազար 458, Ուկրաինայի՝ 126 հազար 300 քաղաքացիներ: Անցյալ տարվա ընթացքում Վրաստան Իրանի քաղաքացիների այցելությունների թվաքանակը կրճատվել է 12,3 տոկոսով եւ կազմել 78 հազար 633:

Վրաստան Եվրամիության քաղաքացիների այցելությունների թվաքանակը 2012 թվականի համեմատ աճել է 21,9 տոկոսով եւ 2013-ին կազմել 206 հազար 999:

Նախորդ հոդվածը‘Համանախագահները ղարաբաղյան գործընթացը կքննարկեն ԵԱՀԿ գործող նախագահի հետ’
Հաջորդ հոդվածը‘Խնդրանք կազինոների հարեւանությամբ ապրող հայերին. Քո միակ փրկությունը քո աչալուրջ ֆոտոների մեջ է’