‘2013 թվականին 300 պայմանավորված խաղ է տեղի ունեցել’

632

2013  թվականին տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումներից 300-ը պայմանավորված է եղել: Այս մասին հաղորդում է «SportRadar» կազմակերպությունը: Նշենք, որ վերոնշյալ կազմակերպությունը զբաղվում է կասկածելի ֆուտբոլային հանդիպումների շուրջ տեղեկություններ հավաքելով,  և իր ուսումնասիրությունների արդյունքում է նման փաստ արձանագրել: «SportRadar»-ի տեղեկության համաձայն՝ Անգլիայում այդ հանդիպումները երկնիշ թվով են չափվում։

«SportRadar»–ը նմանատիպ հետաքննություններով զբաղվում է 2005 թվականից։ Մինչ օրս հետազոտվել են շուրջ 1500 կասկածելի խաղեր։ Բացի դրանից, անօրինական խաղեր և խարդախություններ բացահայտվել են նաև այլ մարզաձևերում։

«SportRadar»–ի անցկացրած հետաքննության արդյունքում վերջին 6 ամիսների մոտ 60 ձերբակալումներ են կատարվել, որոնց արդյունքում ազատությունից զրկվել են պայմանավորված խաղեր կազմակերպող կամ նմանատիպ խմբավորումների հետ կապ ունեցող այլ անձինք։

Նախորդ հոդվածը‘Դիեգո Կոստա-Սեսկ Ֆաբրեգաս աներևակայելի կապը. Դիեգո Կոստան հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Երկրպագուները պահանջում են Ֆլորենտինո Պերեսի հրաժարականը’