‘
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ սա վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ունեն վարձու աշխատողներ:
Նախարարի խոսքով, մինչև 2012թ. նոյեմբերի 1-ը պետական և համայնքային ենթակայության բոլոր կազմակերպություններն ու հիմնարկները, որոնք ներկայացնում են հաշվետվություն հարկային մարմիններ, պետք է ստանան նույնականացման քարտեր և էլեկտրոնային ստորագրություններ:
«Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք մինչև նոյեմբերի 30-ը կստանան էլեկտրոնային ստորագրություն, 2013թ. էլեկտրոնային ստորագրության սպասարկման համար չեն վճարի. դա կարվի պետբյուջեի հաշվին»,- ասել է նա:
Արտեմ Ասատրյանը հավելել է, որ նույնականացման քարտն արժե 3 հազար դրամ, էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը՝ նույնպես 3 հազար դրամ: Նախարարը պարզաբանել է, որ նույնականացման քարտեր ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին, իսկ էլեկտրոնային ստորագրությունը տրամադրում է կառավարության կողմից ստեղծված «Էկենգ» ընկերությունը, այս մասին հաղորդում է Մեդիամաքս-ը:
Լուսանկարը՝ Photolure
‘