‘2013 թ. համեմատ՝ Ծառուկյանի ընկերությունների վճարած հարկերը կրկնապատկվել են. «ՀԺ»’

17864

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ», «Մուլտի Լեոն», «Երեւանի Արարտի գինու, կոնյակի, օղու կոմբինատ», «Արարատցեմենտ» եւ «Օնիրա գլաբ» ընկերությունները միասին վերցրած, անցած տարվա ընթացքում վճարել են 7 մլրդ 742 մլն դրամ հարկ, գրում է «ՀԺ»-ն:

Դրանից 4 մլրդ 768 մլն դրամը բաժին է հասնում միայն «Օնիրա քլաբ»-ին (սա Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվողն հայտնի կազինոն է):

2013 թվականի համեմատ՝ վերը նշված ընկերությունների վճարած հարկերը գրեթե կրկնապատկվել են: 2013-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող այդ ընկերությունները վճարել էին 3 մլրդ 973 մլն դրամ հարկ:

Նախորդ հոդվածը‘Ուեյն Ռունին հետևելու է Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ մենամարտին’
Հաջորդ հոդվածը‘Սքոուլզ. «Ման. Յունայթեդի» խաղից ոչ մի հաճույք չեմ ստանում’