‘
Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերին է մատակարարել 35 միավոր Տ-72 տանկ, որոնք մինչ այդ օգտագործվել են ռուսական զինված ուժերում։ Այդ մասին ասվում է ռուսաստանյան Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի հրապարակած զեկույցում, տեղեկացնում է ԱրմԻնֆոն:
Ըստ այդ զեկույցի, հայկական կողմը տանկերը ձեռք է բերել մոտավորապես 50 մլն դոլարով (1,4 մլն դոլար մեկ միավորի համար): Զեկույցի տվյալներով, 2012 թ. Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել նաև 110 միավոր ԲՏՌ-80, որոնք մինչ այդ կիրառվել էին ռուսաստանյան զինված ուժերում:
‘