‘2013 թ. Մեռելոցները՝ կրկին ոչ աշխատանքային’

2462

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է 2013 թվականի ապրիլի 1-ի, հուլիսի 8-ի, օգոստոսի 19-ի և սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2013 թվականի ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը և սեպտեմբերի 28-ը` շաբաթ օրերը:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվության վարչությունից:

Նախորդ հոդվածը‘«Հրապարակ». Նախագահի թեկնածու Հովիկ Աղազարյան. Մենք դժոխք տանող ճանապարհից ետ կանգնելու հնարավորություն ունենք ‘
Հաջորդ հոդվածը‘Նոր զեկույց ԵԽԽՎ-ում մամուլի մասին. Անդրադարձ նաեւ հայաստանյան մամուլին ‘