‘2013 թ. պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 124.0 մլրդ դրամ’

749

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծին։ Նախագծի համաձայն 2013 թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի 1.059.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.183.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը դեֆիցիտը (պակասուրդը)` 124.0 մլրդ դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել խմբագրական բնույթի շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ։ Աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է բյուջեի լրամշակված տարբերակը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք «ՀՀ 2013 թվականի պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։ Մասնավորապես, հավանության են արժանացել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, երեխայի իրավունքների պաշտպանության 2013 թ. տարեկան ծրագրերի և միջոցառումների ցանկերի, 2013 թ. առողջապահական պետական նպատակային ծրագրերի, 2013 թ. ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվելիք գիտական և գիտատեխնիկական, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, սահմանամերձ տարածաշրջանների զարգացման և Գյումրի քաղաքի վերականգնման, Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան և պետական ծրագրերի նախագծերը, տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը:


Նախորդ հոդվածը‘Վենգեր. Չգիտեմ «Չելսին» ինչպես, բայց մենք Դրոգբային չենք կարոտում’
Հաջորդ հոդվածը’19 ընտանիքի՝ 75 մլն դրամ՝ բնակարան գնելու նպատակով’