‘2013-ի ամենամոդայիկ հարսանյաց զգեստները (ֆոտոշարք)’

1719

2013-ին հարսանյաց զգեստների ամենամոդայիկ ձևվածքը «ձկնիկը» կլինի: Այս ձևվածքը գերազանց ընդգծում է կազմվածքը, նրբագեղություն և ինքնատիպություն հաղորդում հարսնացուի կերպարին: Սակայն պետք է հաշվի առնել, որ «ձկնիկը» կարելի է կրել միայն իդեալական կազմվածք ունենալու դեպքում: Ճոխ թագավորական հանդերձանքը դուրս է գալիս մոդայից, այդ իսկ պատճառով հարկավոր է հրաժարվել հարսանիքին լայն փեշով ճերմակ զգեստ կրելու գաղափարից և ուշադրություն դարձնել այլ մոդելների վրա, խորհուրդ է տալիս epochtimes կայքը:

Մեծ տարածում ունեն նաև «A-ուրվագծով» զգեստները: Ճիշտ է այս տիպի զգեստները ավելի պարզունակ են, սակայն չափազանց էլեգանտ տեսք են հաղորդում հարսնացուին: Ամեն դեպքում՝ հարսանեկան զգեստ ընտրելիս հարկավոր է հիմնվել սեփական զգացողությունների վրա և համարձակ կերպով փորձել հարսանյաց սրահի առաջարկած բոլոր տարբերակները:

Նախորդ հոդվածը‘Սեւ ծուխ. Հռոմի Պապ դեռ չեն ընտրել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսատսանի հետ դժվար կլինի համաձայնության գալ Սիրիայի հարցի շուրջ. ԱՄՆ հետախուզություն’