‘2013-ի երրորդ եռամսյակում օտարերկրյա կապիտալի մասնակցությունը կրճատվել է 18.2%-ով’

644

Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2013 թվականի երրորդ եռամսյակում աճել է 1.9 %, մինչեւ 73.8 մլրդ դրամ ($ 182.1 մլն), տարեկան կտրվածքով աճելով 24.6 %: Ընդհանուր կապիտալի կառուցվածքում կանոնադրական կապիտալը երրորդ եռամսյակում ավելացել է 4,4 %, տարեկան կտրվածքով` 28.1 %, կազմելով 58.6 մլրդ դրամ ($ 144.7 մլն ):

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը կանոնադրական կապիտալում եռամսյակի կտրվածքով նվազել է 18.2%, տարեկան անկումը` 17.5 %, մինչեւ 13.2 մլրդ դրամ ($ 32.7 մլն):
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործել է 33 վարկային ընկերություն եւ 123 մասնաճյուղ, 2012 թվականի 32 վարկային կազմակերպության եւ 90 մասնաճյուղի փոխարեն: 

Նախորդ հոդվածը‘Պաղեստինյան իշխանությունները ապացուցված են համարում Արաֆաթի թունավորման փաստը’
Հաջորդ հոդվածը‘Բուլղարիայում ցուցարար ուսանողները շրջափակել են Սոֆիայի համալսարանը’