‘2013-ի 11 ամենաազդեցիկ գեղարվեստական կերպարները’

1180

Հոլիվուդում նրանց մասին շատերը կարծիք են հայտնում` որպես երբևիցե կերտված ամենահետաքրքիր «սատանաների», իսկ երկրպագուները համարում են, որ այդ կերպարները փոխեցին իրենց կյանքը, ու իրենց մարմնի վրա են դաջում նրանց արտաբերած արտահայտությունները կամ հենց կերպարները, կամ` երկուսն էլ միասին: TIME շաբաթաթերթը հրապարակել է 2013-ի 11 ամենաազդեցիկ գեղարվեստական կերպարների ցանկը, որտեղ տեղ են գտել Բրայան Գրիֆինից մինչև Ուոլտեր Ուայթը:

 

 

 

11. Բրայան Գրիֆին

Լաբրադոր ռետրիվեր ցեղատեսակի խոսող շուն, ով 8 տարեկան է և Family Guy («Գրիֆինները») մանրապատումներում փոխարինել է ընտանիքի նախորդ շանը՝ Թոդին, ով մահացավ 15 տարեկանում: Բրայանը համարվում է ընտանիքի լիարժեք անդամ, ում շուն լինելը չի խանգարոււմ ունենալ դերասանի և ռեժիսորի մասնագիտություն: Բրայանի առանձնահատկություններից է նաև այն, որ նա ավելի շուտ նախընտրում է մարդկանց շներից: Տարբեր մանրապատումներում Բրայանը ներկայանում է նաև որպես ոստիկան և դասախոս:

Change.org կայքում Բրայանին Family Guy վերադարձնելու համար հավաքվել է մոտ 122 հազար ստորագրություն:

10. Թոնի Ստարկ

Iron Man («Երկաթյա Մարդը») ֆիլմի հերոսը 5 տարի անց էլ համարվում է ամենաազդեցիկ կերպարներից մեկը: Այս տարի «Երկաթե մարդը 3-ը» (Iron Mаn 3) ֆիլմը պրեմիերայի պահից մինչ օրս համաշխարհային վարձույթում հավաքել է $1.2 միլիարդ:

9. Բուրկա Ավենջեր

Պակիստանի Geo Tez հեռուստաընկերությունում հեռարձակվող անիմացիոն ֆիլմի գլխավոր հերոսուհի: Նա համաշխարհային լայն ճանաչման արժեցավ միայն այն բանի համար, որ առաջին աղջիկ հերոսն էր Պակիստանից: Բուրկան համարվում է ընթերցասեր, և նրա գլխավոր առաքելությունը կոռումպացված քաղաքական գործիչների դեմ պայքարն է, որի դեմ նա օգտագործում է իր գիտելիքները և զենքերը, որպեսզի խթանի իր սեռի կրթության բարելավմանը:

8. Ռոն Բուրգունդի

«Ռոն Բուրգունդիի լեգենդը» ֆիլմի հերոսը համարվում է 70-ականների Սան Դիեգոյի ամենահեղինակավոր հաղորդավարներից մեկը, ով փորձում է մնալ առաջնային դիրքերում, չնայած նրան, որ քաղաքում լայն տարածում է ձեռք բերում ֆեմինիզմը: Ֆիլմի երկրորդ մասը էկրաններ բարձրացավ մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 18-ին:

7. Մայքլ դե Սանտա, Ֆրենկլին Քլինթոն և Թրևոր Ֆիլիփս

TIME-ի յոթերորդ հորիզոնականում են հայտնվել Grand Theft Auto V համակարգչային խաղի գլխավոր հերոսները, ովքեր երեխաներին թույլ են տալիս զգալ իրական փողոցային բռնությունը: Այս խաղի՝ երեխաների վրա վատ ազդեցության մասին ԱՄՆ-ում շարունակում են բուռն քննարկումները, իսկ այդ ընթացքում Grand Theft Auto V խաղը վարձույթում հայտնվելուց հետո 3 օրվա ընթացքում ապահովեց 1 միլիարդ $ եկամուտ:

6. Ֆրենկ Անդերվուդ

Քևին Սփեյսին հեռուստասերիալում, սա լուրջ հարված էր հեռուստասերիալներին դեմ արտահայտվող հանդիսատեսի համար: Հոլիվուդի ամենատաղանդաշատ դերասաններից մեկը, ով դեռևս 90-ականներին կարողանում էր ընդամենը 15 րոպեների ընթացքում ավելի ազդեցիկ լինել, քան Մորգան Ֆրիմանն ու Բրեդ Փիթը, Netfix-ով հեռարձակվող House of Cards-ում («Թղթե Տնակ») մարմնավորում է քաղաքական գործիչ Ֆրենկ Անդերվուդի կերպարը, ով պետքարտուղար դառնալու նպատակի համար օգնում է Գարեթ Ուոկերին ընտրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, սակայն Ուոկերը նախագահ դառնալուց հետո խոստումը չի կատարում, և Անդերվուդն իր կնոջ հետ անում է ամեն ինչ` ԱՄՆ նախագահից վրեժխնդիր լինելու համար:

5. Կարլոս Դեյնջեր

TIME-ի ցանկում հայտնված միակ կերպարը, որը կապ չունի ֆիլմարտադրության հետ: ԱՄՆ նախկին դեմոկրատ կոնգրեսմեն Էնթոնի Վիների վիրտուալ ստեղծած կերպար: Վիները ներկայանալով որպես Կարլոս Դեյնջեր, հայտնվեց սեքսուալ սկանդալի մեջ այն բանից հետո, երբ սկսել էր մերկ լուսանկարներ ուղարկել կարճ հաղրոդագրությունների տեսքով:

4. Սոֆիա Բուրսեթ

Netfix-ի Orange Is the New Black(«Նարնջագույնը սեզոնի գույնը») հեռուստասերիալի հերոսը, որը պատմում է կանանց ուղղիչ գաղութի մասին: Սոֆիա Բուրսեթին մարմնավորած Լավերն Կոքսը նախկինում մի քանի անգամ հեռուստասերիալներում մարմնավորում էր հենց ինքն իրեն, բայց այս անգամ ֆինանասական խարդախությունների պատճառով անազատության մեջ հայտնված Բուրսեթի կերպարը ավելի հաջողված ստացվեց, և այն արդեն իսկ շատերի կարծիքով համարվում է ամերիկյան հեռուստատեսությունում երբևիցե հայտնված ամենահետաքրքիր և առանձնահատուկ տրանսսեքսուալը:

3. Քիթնիս Էվերդին


Ամենրիկացի գրող Սյուզան Քոլինսի եռապատման էկրանավորման՝ The Hunger Games-ի («Քաղցած խաղեր») հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին հոր մահվանից հետո փոքր քրոջը խոստանում է, որ կհաղթի Քաղցած խաղերում և այդպես էլ անում է:

2. Օլիվիա Փոուփ

«Սակնդալ» հեռուստասերիալում Քերրի Վաշինգտոնի մարմնավորած կերպարը, հնարավոր է, ոչ այնքան հետաքրքիր է տղամարդկանց համար, բայց Հակաճգնաժամանյին կառավարման մենեջերը ԱՄՆ-ում դարձավ նորաձևության թելադրող, հատկապես 30-ից բարձր կանանց շրջանում:

1.Ուոլտեր Ուայթ

Breaking Bad-ը («Ամբողջ ծանրությամբ») երևի թե ավելի լայն տարածում գտավ, քան նույն House M.D.-ին: Հեռուստասերիալի վերջին եթերաշրջանում Ուոլտեր Ուայթը վերածվեց իրական սատանայի և վերջապես իր կնոջ` Սքայլերի առջև խոստովանեց, որ այն ամենն ինչով որ զբաղվում էր իր հիվանդության ի հայտ գալուց հետո, անում էր ինքն իր համար: Ինչպես նախորդ եթերաշրջաններում, Ուոլտերի արտաբերած բազմաթիվ մտքեր ԱՄՆ-ու դարձան թևավոր խոսքեր:

 

Նախորդ հոդվածը‘Սնոուդենը շարունակում է ծառայել ամերիկյան հետախուզության շահերին’
Հաջորդ հոդվածը‘Բացվեց Վանիկ Մանուկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը. Ֆոտոշարք’