‘2013 առաջին կիսամյակում «Զվարթնոցից» ուղեւորափոխադրումների բացասական հաշվեկշիռը 24 756 է’

891

2013թ. հունվար-հուլիս ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 873 074 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 905 072 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 424 159 մարդ` 2012-ի 432 117-ի դիմաց, մեկնել է 448 915 մարդ` 2012 թվականի 472 955 -ի դիմաց: Այսպիսով,  մեկնողների եւ ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմել է 24 756 մարդ:

Ընդ որում՝ նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 6 229 տոննա բեռ` 2012թ. 6 611տոննայի դիմաց:

 

 

Նախորդ հոդվածը’22-ամյա երիտասարդը ցած է նետվել ԿԳ նախարարության շենքից ու մահացել’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Աշոտյանն ընդունում է, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը առանց վերջին թանկացումների էլ թանկ է’