‘2013 թվականին Հայաստանը 36% ավելացրել է ցեմենտի արտահանումը ‘

756

2013 թվականին ցեմենտի արտադրությունը Հայաստանում տարեկան կտրվածքով կրճատվել է 1,5%, իսկ արտահանումն աճել է 36%:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013 թվականին Հայաստանում արտադրվել է 430,9 տոննա ցեմենտ, 2012 թվականի 437,6 հազար տոննայի փոխարեն:

Մինչդեռ, ըստ Մաքսային ծառայության տվյալների, 2013 թվականին Հայաստանից արտահանվել է 185,198 հազար տոննա ցեմենտ, 11.8 մլն դոլար արժեքով, նախորդ տարվա 136.2 հազար տոննայի փոխարեն, որի արժեքն էր 9,408 մլն.դոլար: Արտահանված ողջ ցեմենտը գնացել է Վրաստան:

Նախորդ հոդվածը‘Դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր’
Հաջորդ հոդվածը‘Սոչի-2014. Հայտնի են hայ մարզիկների ելույթների օրերն ու ժամերը ‘