‘2013 թվականին Հայաստանում 3% կրճատվել է հողի առք և վաճառքի գործարքների թիվը’

949

2013 թվականին Հայաստանում  հողատարածքների օտարման գործարքների ընդհանուր թիվը կազմել է 15728 գործարք, որոնց ընդհանուր մակերեսը կազմել է 7019,65 հա: Ինչպես վկայում են ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից ԱրմԻնֆո-ին տրամադրված տվյալները, օտարված հողամասերից 1705-ը (135.88 հա ) գտնվել է Երևանում:

Ըստ աղբյուրի, օտարված հողատարածքներից 8258-ը (6378.61 հա ) եղել է գյուղատնտեսական նշանակության, որից 69-ը (46.21 հա) գտնվել է Երևանում: Բնակարանային շինարարության նպատակով օտարված հողամասերը կազմել են 5084 հատ (421.25 հա), որից 900-ը (35.55 հա) Երևանում: Հասարակական կառուցապատման հողերը կազմել են 1999 ( 129.42 հա ), որից 688-ը (49.72 հա ) Երևանում: Արդյունաբերական նշանակության հողերը կազմել են 178 հատ (43.98 հա ), որից 48-ը` (4,4 հա) Երևանում:

2013 թվականին Հայաստանում օտարվա հողատարածքների մեջ առք ու վաճառքի առարկա է եղել 12.856-ը (5616.10 հա), որից 1447-ը` (84.28 հա) Երևանում, տարեկան կտրվածքով կրճատվելով 3% — ով, ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողերով գործարքները`5.3 %, բնակարանային շինարարության նպատակով` 1.5%, արդյունաբերական նպատակով հողերով գործարքների թիվն աճել է 2.5%: Այս ցուցանիշերով առաջատարն է Արմավիրի մարզը` 1359,21 հա, որից 1302,06 հա-ն եղել է գյուղատնտեսական նշանակության հողեր:

Նվիրատվություն գործարքների թիվը կազմել է 2754 գործարք (1375.32 հա), որից 222-ը` (48.6 հա) Երևանում: Փոխանակության գործարքները կազմել են 118 միավոր (28.23 հա), որից 36-ը` (3 հա) Երևանում:

Վարձակալության գործարքներ երկրում կազմել են 11613,67 հա, որից 11,94 հա-ն` Երևանում: Մարզերում 2013-ին վարձակալվել է 11601,74 հա հողատարածք, որի 87.4 % — ը կամ 10145,65 հա-ն` գյուղատնտեսական նշանակության: Այստեղ առաջատարն է Սյունիքի մարզը` 4932,5 հա, որից 4912,93 հա-ն` գյուղատնտեսական նշանակության:

Գրավադրված հողատարածքները 2013-ին կազմել են 2987,16 հա, որից 195,77 հա-ն` մայրաքաղաքում, և որոնց 87.9 % — ը կամ 2624,5 հեկտարը եղել է գյուղատնտեսական նշանակության: Երևանում այս ցուցանիշը կազմել է 5.4 հա, իսկ մարզերից առաջատարն է Արմավիրի մարզը` 1232,24 հա, որից 1203,91 հա-ն` գյուղատնտեսական նշանակության:

Նախորդ հոդվածը‘Ռոուհանի. Իրանի համալսարանները պետք է քաղաքական մտածողություն ձևավորեն ‘
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկացի բռնցքամարտիկը մահացել է նոկաուտից ‘