‘2013 թվականի պետբյուջեն կատարվել է 41.5 մլրդ դրամի պրոֆիցիտով. Պաշտոնական տվյալներ’

1262

Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանի 2013 թվականի բյուջեն կատարվել է պրոֆիցիտով, որը կազմել է 41.5 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի մոտ 1,5 % — ը:

Հատկանշական է, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նախորդ տարվա միայն դեկտեմբերին բյուջեի դեֆիցիտը կազմել էր 25.2 մլրդ դրամ, իսկ 2012 թվականին դեֆիցիտը կազմել էր 12.3 մլրդ դրամ: Նշենք, որ բյուջեի պրոֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կարելի է հաշվարկել միայն մարտի վերջին, երբ կհրապարակվեն ՀՆԱ վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը (Ըստ ԱրմԻնֆո-ի նախնական գնահատականների, բյուջեի պրոֆիցիտը 2013 թվականին կազմել է ՀՆԱ-ի 1.5%-ը, կամ ավելի քան $ 6 մլրդ):

Ներկայացնենք պաշտոնական վիճակագրությունը (միշտ չէ, որ համընկնում է անկախ փորձագետների հաշվարկների և տվյալների հետ)՝ բյուջեի կատարման հետ կապված.

Պետական բյուջեի եկամուտները հաշվետու ժամանակահատվածում աճել են 13.5 %, մինչև 1066 486.9 մլն դրամ: Միևնույն ժամանակ, հարկերը և տուրքերն աճել են 14%, կազմելով 1057 858.7 մլն դրամ: ԱԱՀ գծով եկամուտներն աճել են 8.7%, մինչև 401,8 մլրդ դրամ: Ակցիզային հարկերն աճել են 5,6%, մինչև 52 մլրդ դրամ: Շահութահարկի գծով մուտքերն աճել են 5%, մինչև 124.5 մլրդ դրամ: Մաքսատուրքերն աճել են 7,6%, մինչև 46.3 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերն աճել են 7.7%, մինչև 1024 985.2 մլրդ դրամ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի բյուջեի դեֆիցիտը 2012 թվականին կազմել էր 59 մլրդ դրամ կամ ՀՆԱ 1,5 %-ը, նախատեսվբած 132 մլր.դրամի և 3.1 % -ի փոխարեն: 2013 թվականի բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում էր 119.7 մլրդ դրամի սահմաններում կամ 2.6%: Վերջերս կայացած մամուլի ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշել էր, որ, ըստ նախնական կանխատեսումների, Հայաստանի ՀՆԱ-ն 2013 թվականին կաճի մոտ 3.5%, իսկ բյուջեի դեֆիցիտը`1 6-1,8 %: Նախարարությունում ԱրմԻնֆո-ի թղթակցին խոստացել էին ավել ուշ մեկնաբանություններ տրամադրել այդ հարցի առնչությամբ: (ՀՀ ԿԲ փոխարժեքը փետրվարի 3 – ի դրությամբ կազմել է 408.03 դրամ/դոլար):

Նախորդ հոդվածը‘Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկերը մեկ տարում աճել են 2.5 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ի հանրահավաքը քաղաքական նոր շրջափուլի մեկնարկ կարող է հանդիսանալ. Ավետ Պողոսյան’