‘2013 թ. Թուրքիայում կավարտվի խոշորագույն կոնտեյներային նավահանգստի շինարարությունը’

841

Թուրքիայում 2013 թ. կավարտվի խոշորագույն կոնտեյներային «Ասյապորտ» նավահանգստի շինարարությունը Թեքիրդաղ (Ռոդոստո) նահանգում, երեկ հաղորդել է Zaman թերթը: Հաղորդվում է, որ նավահանգիստը մեծությամբ երրորդն է լինելու Եվրոպայում:  Նավահանգստի շինարարությունը մեկնարկել է 2009 թ., այն շահագործման կհանձնվի 2013 թ. հոկտեմբերին: «Ասյապորտով» տարեկան կվերաբեռնվեն մոտավորապես 2,5 միլիոն կոնտեյներներ: Ակնկալվում է, որ մինչև 2016 թ. նավահանգիստը կսկսի աշխատել  ողջ հզորությամբ: «Ասյապորտի» շինարարության համար ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 450 միլիոն դոլար: Բացի այդ՝ նոր կոնտեյներային նավահանգիստը կլինի Թուրքիայում ամենամեծ խորություն ունեցողը և կարող է ընդունել խոշոր նավեր, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Freedom House. Հայաստանը՝ նորից մասամբ ազատ ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում 2012 թ. կոռուպցիայի հետևանքով պատճառված վնասը գնահատվել է 1,2 միլիարդ ռուբլի’