‘2013 թ. ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 42 հազար մարդ. «Ժողովուրդ»’

1103

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 42 հազար մարդ։ «Ժողովուրդ»-ի փոխանցմամբ, ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ. հունվար-դեկտեմբերին» վերնագրով զեկույցի համաձայն՝ 2013թ. ՀՀ-ից հեռացել է 1 մլն 494 հազար 86 և վերադարձել 1 մլն 452 հազար 85 ՀՀ քաղաքացի։

«Երբ տվյալները դիտարկում ենք ըստ սահմանային անցակետերի, վերջին տարիներին մարդիկ հեռանում են հիմնականում Բագրատաշենի կամ Բավրայի անցակետերով՝ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով, քանի որ այդպես էժան է և հարմար՝ ընտանիքներով այլ երկրներ տեղափոխվելու համար։ 2013թ. Բագրատաշենի անցակետով արտագաղթել է 39 հազար 726 ՀՀ քաղաքացի, 2012թ. այդ թիվը կազմել էր 21 հազար 144։ Կտրուկ ավելացել է նաև Բավրայի անցակետով հեռացածների թիվը. 2012թ. 8 հազար 288 ՀՀ քաղաքացու փոխարեն նախորդ տարի մեկնել ու չի վերադարձել 13 հազար հոգի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ինչ տեղի ունեցավ ձմեռային տրանֆերային պատուհանի ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիներն անձնագիր ստանալիս ոստիկանապետի հետ գնում են ՕՎԻՐ. ՉԻ’