‘2013 թ. չգործող ընկերությունը` խոշոր հարկատուների ցանկի 11–րդ հորիզոնականում’

1807

Թերևս միայն Հայաստանում կարող է այնպես պատահել, որ սնանկ ճանաչված ընկերությունը երկրի հազար խոշոր հարկատուների ցուցակում 11-րդ հորիզոնականը զբաղեցնի, գրում է «Ժողովուրդը»։ Այո՛, ասվածի մեջ անճշտություն չկա. «Արմավիա» ավիաընկերությունը 2014 թվականի հազար խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը՝ 7 միլիարդ 176 միլիոն 510 հազար դրամ հարկային վճարումներով: Թերթը հիշեցնում է, որ նախկինում հայտնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիան» իր չվերթները դադարեցրել է դեռևս 2013 թվականի ապրիլի 1-ից։ Իսկ այս տարվա աշնանը ընկերությունը սնանկ է ճանաչվել:

 Ընկերությունն ունի մոտ 130 պարտատեր, որոնց թվում են ընկերություններ, բանկեր, նախկին աշխատակիցներ և հարկային ծառայությունը: Նույնիսկ «Արմավիայի» գործունեության ծաղկման շրջանում խոշոր հարկատուների 20-յակում չի եղել Բաղդասարովի ընկերությունը: «Փաստորեն, կուտակած պարտքերի մի զգալի մասը վճարելով՝ մեխանիկորեն «Արմավիան» հայտնվել է խոշորների ցանկում»,–եզրակացնում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Մինչև փետրվարի 25-ը նաիրիտցիներին կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ. Նախարար’
Հաջորդ հոդվածը‘Ապահովագրական բիզնեսը դառնում է շահութաբեր. «168 ժամ»’