‘2013-ին ոչ պարենային ապրանքները Հայաստանում թանկացել են 0.5%. Պաշտոնական ‘

854

Արդյունաբերական ապրանքների գները Հայաստանում 2013 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0,5% (տարեկան աճ` 3.9%), իսկ հունվար – նոյեմբերին` 3,5% (տարեկան աճը` 4 7%): ԱՎԾ տվյալներով, նոյեմբերին ոչ պարենային ապրանքների շուկայում գների աճը պայմանավորված էր, հիմնականում, արվեստի գործերի` 2.6% , անձնական իրերի`2.3 %, տեքստիլի`2.2%, շինանյութի`1, 4% թանկացումով: Բացի այդ, նոյեմբերին թանկացել են դեղամիջոցները` 0.7 %, հագուստը եւ տրիկոտաժեղենը`0.7%, կոսմետիկան`0.6 %, լվացող միջոցները`0,5%, խոհանոցային պարագաները`0.4 %, գորգերը`0.3% , վառելիքը`0.2 %, կոշկեղենը`0.2 % կահույքը 0.1%:

Միեւնույն ժամանակ, նվազել են հետեւյալ ապրանքների գները` գրասենյակային իրերը` 1.1 %, այգեգործական պարագաները` 0.7%, կենցաղային տեխնիկան`0.1%, իսկ ոսկերչական իրերի գները մնացել են անփոփող:

Ըստ աղբյուրի, նոյեմբերին բենզինի գինը չի փոփոխվել, իսկ դիզելային վառելիքը թանկացել է 0.1 %: Տարեկան կտրվածքով բենզինն էժանացել է 2,1%, դիզելային վառելիքը թանկացել է 0.3%: 2013 թվականի հունվար – նոյեմբերին, նմախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի գինը նվազել է 2%, իսկ դիզելային վառելիքի գինն աճել է 0,4 %:

2013 թվականի նոյեմբերին հանարպետության ուսումնասիրվող 9 ոչ պարենային ապրանքների գները աճել են 0.1-1.1 %, մեկ քաղաքում գները նվազել են 0,4 %, իսկ մեկում` գները չեն փոփոխվել: Մայրաքաղաքում, ոչ պարենային ապրանքների գները նոյեմբերին աճել են 0.6 %:

Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2013 թվականի հունվար — նոյեմբերին գնաճը կազմել է 4.5 % (տարեկան կտրվածքով գնաճը կազմել է 5,8 %), իսկ միայն նոյեմբերին` 0,9 %: 

Նախորդ հոդվածը‘Վիտալի Կլիչկո. Արևմուտքը պետք է գնահատական տա Ուկրաինայում ստեղծված իրավիճակին’
Հաջորդ հոդվածը‘Տաջիկստանի նախագահն իր որդուն նշանակել է երկրի գլխավոր մաքսավոր’