‘2013-ի ամենատպավորիչ արտահայտությունները’

1470

Ամփոփելով 2013-թվականը՝            մենք ամբողջացրել ենք անցած տարվա ընթացքում հնչած ամենատպավորիչ արտահայտությունները, որտեղ տեղ են գտել քաղաքական գործիչների, դերասանների, մարզչի և նույնիսկ Twitter-յան էջերի կողմից հրատարակված նախադասություններ:

«Երբ ես տեսնում եմ ներկայիս երեխաների Tumblrsները (Սոցյալական կայք), ես տեսնում եմ, թե ոնց ենք նրանք բղավում մի դրվագից, որը այնտեղ բացակայում է»: Kanye West սոցիալական կայքերի մասին:

Հայտնի երաժիշտը, ինչպես ամեն տարի, կենտրոնացրեց մասս մեդիայի ուշադրությունն իր վրա մի քանի հնչեղ նախադասություններով ևս: Օրինակ՝«Ինձ դուր է գալիս այն փաստը, որ, չնայած ինքս ինձ համարում եմ ֆինանսապես հարուստ անձնավորություն, դիզայներ Լե Կարբյուզի արտադրած լամպերը ինձ միևնույն է` թանկ են թվում»:

Բարաք Օբաման` ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: «Ես ցանկանում եմ երկրորդ անգամ տեսնել այս պահը: Ես այն այլևս երբեք չեմ տեսնելու»:

Բարրի Մանիլոու`  բրիտանացի էստրադային արտիստ: «Ես 70-ականների Ջասթին Բիբերն էի, իրոք, հարցրեք ձեր մայրերին»:

«Ես թերի կերպար եմ»: «Տուր դե Ֆրանսի» բազմակի չեմպիոն Լենս Արմստրոնգը` արգելված խթանիչներ օգտագործելու մասին խոստովանական հարցազրույցի ժամանակ:

«Դուք կանգնել եք այն պատճառով, որովհետև այնքան շփոթված եք, որքան ես: Բայց ամեն դեպքում` շնորհակալություն»: Ջենիֆեր Լոուրենսը` լավագույն դերասանուհի անվանակարգում «Օսկար» ստանալուց հետո:

«Եթե դու զանգ չես ստանում տեռորիստներից, դու մտահոգվելու պատճառ չունես»: Հյուսիսային Կարոլինայի սենատոր Գրահամ Լինդսեյ:

«Դա, իհարկե, հիմարություն է, բայց մենք չենք կարող ձերբակալել մարդկանց հիմարության պատճառով»: Ֆրեդ Աբդալլա՝ Օհայո նահանգի Ջեֆերսոն Քոունթի քաղաքի շերիֆ :

«Մի երեխա, մի դասատու և մի գրիչ կարող են փոխել աշխարհը»: Պակիստանցի ակտիվիստ Մալալա Յուսաֆզայ:

«1984-ին Հռոմի պապը գնեց Renault: Եվ չնայած դրան, մինչև հիմա կան այնպիսիք, ովքեր հավատում են աղոթքի ուժին»: Car Talk-ի Twitter-յան էջ:

«Ես չեմ ցանկանում ապրել մի աշխարհում, որտեղ ինչ ես ասում եմ, ում հետ խոսում եմ, և յուրաքանչյուր սիրային և ընկերական հարաբերություններ ձայնագրվում են»: Էդվարդ Սնոուդեն:

«Այն գինը, որը վճարվել է այդ խաղացողի համար, անհարգանք է մեր աշխարհի հանդեպ»: «Բարսելոնայի» նորանշանակ մարզիչ՝ Տատա Մարտինոն` Գարեթ Բեյլի` 100 մլն € արժողությամբ «Ռեալ Մադրիդ» տեղափոխության վերաբերյալ:

«Այն բանից հետո, երբ հարսնյակը գիտակցում է որ աշխարհն ավարտվել է, նա վերածվում է թիթեռի»: Միշել Նայթը` 10 տարի Օհայոյի բանտերում անցկացնելուց հետո:

«Ես միշտ համարել եմ ինձ ամերիկուհի»: Հնդկական ծագում ունեցող Նինա Դավուլուրին` «Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո:

«Խորապես շնորհակալ եմ ձեր ջերմ հյուրընկալության համար: Լավ օր ձեզ, պարոն նախագահ»: Իրանի նախագահ Հասան Ռուանին` Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույց ունենալուց հետո Twitter-ում:

«Ես զգում էի, որ այսօր մեր օրն է լինելու և հենց ես եմ գոլի հեղինակ դառնալու»: «Բավարիայի» եզրային Արիեն Ռոբենը` Չեմպիոնների լիգայի եզրափակիչում երրորդ փորձից հաղթելուց հետո:

«Ես ցանկանում էի սա անել, որպեսզի ընդունեի այն որպես կյանքի դաս, որն ասում է. եղիր արթուն և զգոն կյանքիդ ապրած յուրաքանչյուր պահին»: Դայանա Նյադը՝ Հավանայից Ֆլորիդա առանց հակաշնաձկային պաշտպանիչ վանդակի լողալուց հետո:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքները’
Հաջորդ հոդվածը‘Պահանջում են Տարոն Մարգարյանի «պաշտպանության» պաշտպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկել’