‘ 2013-ի հունվար-սեպտեմբերին կապի ծառայություններից գոյացած հասույթը Հայաստանում աճել է 7.6 տոկոսով’

715

2013 թվականի հունվար — սեպտեմբեր ամիսներին կապի ծառայություններից գոյացած հասույթը Հայաստանում  տարեկան կտրվածքով աճել է 7.6 %, մինչեւ 134,527 մլրդ դրամ: Այս մասին է նշվում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:

Ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման հասույթը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 3.3%, մինչեւ 1,681 մլրդ դրամ: Հեռուստատեսային ծրագրերի պատրաստման եւ հեռարձակման հասույթը նվազել է 11.7 %, մինչեւ 5,174 մլրդ դրամ: Հասույթը հեռահաղորդակցության ծառայություններից աճել է 8.7%, մինչեւ 127,671 մլրդ.դրամ, որի կառուցվածքում հեռահաղորդակցության ծառայությունների, այդ թվում` բջջային կապի հասույթն աճել է 9.6%, մինչեւ 81,666 մլրդ դրամ, ֆիքսված հեռախոսակապի հասույթը նվազել է 6.8%, մինչեւ 16,925 մլրդ դրամ, ինտերնետ ծառայությունների ծավալն աճել է 12, 2%, մինչեւ 22 մլրդ դրամ, մալուխային հեռուստատեսության ծառայությունների ծավալն աճել է 28,2%, մինչեւ 2 մլրդ.դրամ: (ՀՀ Կենտրոնական բանկի փոխարժեքը 2013 թվականի հոկտեմբերի 31-ին կազմել է 405.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց):

 

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերին ինֆլյացիան Հայաստանում կազմել է 0.3%’
Հաջորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը Հայաստանում աճել է 4.1 տոկոսով’