‘2013-ի 10 լավագույն ֆիլմերը՝ Քվենտին Տարանտինոյի կարծիքով’

4971

Մենք արդեն անդրադարձել ենք 2013-ի ավարտին սպասվող լավագույն ֆիլմերին: Այս անգամ անդրադառնանք Հոլիվուդի ամենայուրօրինակ տաղանդներից մեկի՝ Քվենտին Տարանտինոյի 2013-ի Թոփ 10-յակին, որը կազմել է ինքը` Տարանտինոն անձնապես և հրապարակել իր պաշտոնական կայքում: Սա նրա առաջին ցանկը չէ. 1992-ին նա անդրադարձել էր այդ տարի դուրս եկած լավագույն ֆիլմերին, իսկ 4 տարի առաջ կազմել էր, իր կարծիքով, 1992-ից մինչև 2009-ը թթ դուրս եկած լավագույն ֆիլմերի լավագույն 20-յակը:

 

 

Gravity

Ալֆոնսո Կուարինի ֆանտաստիկ թրիլլերը, շարունակում է հավաքագրել կինոքննադատների և սովորական հանդիսատեսի հիացական կարծիքները: Այստեղ շատ կարևոր է նշել նաև 3D անիմացիայի համակցվածությունը ֆիլմի հետ այն ժամանակ, երբ ավելի են շատանում այն խոսակցությունները, ըստ որոնց, 3D անիմացիան շարունակում է երկրորդ պլան մղել ֆիլմի թեմատիկան և դերասաններին:

Before Midnight

Ջեսսիի և Սելինի հարաբերությունների շարունակությունը՝ Before Sunrise և  Before Sunset ֆիլմերի շարունակությունը: Եռապատման առաջին մասերը նույնպես նկարահանվել էին 9 տարի դադարով: Եռապատումը համարվում է առանձնահատուկ այն պատճառով, որ բացի հետաքրքիր երկխոսություններից` սիրո, կյանքի և վերամարմնավորման վերաբերյալ այստեղ դժվար է ավել բան գտնել. ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյտերն ու Տարանտինոն կարողացել են գտնել ավելին, միգուցե և դուք գտնեք:

The Conjuring

Տարանտինոյի ցանկի միակ սարսափ ֆիլմը: Հոլիվուդում համարվում է, որ այս ժանրում շատ բարդ է նոր ասելիք ունենալ և վաղուց արդեն ռեժիսորները սկսել են կրկնվել և որևէ նոր բան չեն կարողանում ներմուծել սարսափ ֆիլմերում: Այս ֆիլմը հետաքրքիր է նրանով, որ նկարահանված է իրական դեպքերի հիման վրա, որոնք տեղի են ունեցել 70-ականներին Պերրոնների ընտանիքի հետ:

 

This Is the End

Կոմեդիա և էքշն, եթե այս ամենը իրականցված է ճաշակով և որևէ կերպ կարող է առանձնահատուկ համարվել, ապա այն «դատապարտված» է Տարանտինոյի հավանությանն արժանանալու: This Is the End-ում (ռուսական կինովարձույթում թարկմանվել է որպես  Конец света 2013: Апокалипсис по-голливудски. Հայերենով, թերեւս կարելի է բառացի թարգմանել՝ Սա վերջն է) Ջեյ Բարուշելը ժամանում է Լոս Անջելես, որպեսզի հանդիպի իր ընկերոջը՝ դերասան Սեթ Ռոգենին (ով ֆիլմի ռեժիսորն է և ֆիլմում խաղում է հենց իր դերը): Ռոգենը նրան հրավիրում է աստղային երեկույթի, որտեղ նրա ոչ աստղային ընկերը՝ Ջեյը, իրեն այդքան էլ հարմար չի զգում: Ռոգենն ընկերոջն ուղեկցում դեպի սուպերմարկետ սիգարներ գնելու և աստղային երեկույթի մի մասնիկ զգալու համար, և հենց սուպերմարկետում սկսում է ամենահետաքրքիրը…

Afternoon Delight

Ֆիլմի հերուսուհին՝ Ռեյչելը, գրավիչ և կրթված տնային տնտեսուհի է, ով առաջին հայացքից ունի ամեն ինչ՝ շքեղ բնակարան, հաջողակ ամուսին, հրաշալի երեխա և վերջապես հիփստերական ոճի անհաշվելի քանակությամբ զգեստներ: Բայց Ռեյչելը, միևնույն է, ձանրույթի և միայնության մեջ է իրեն զգում և հենց այդ պատճառով գնում է ստրպտիզ ակումբ, որտեղ տեղի ունեցած հանդիպումից փոխվում է նրա ամբողջ կյանքը:

Frances Ha

Սովորական կյանքից պատմություն. ֆիլմի գլխավոր կարգախոսը հենց այդպիսին է՝ «Պատմություն քո մասին»: Սև-սպիտակ ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ երիտասարդ Ֆրենսիսը ապրում է Նյու Յորքում, կամ ավելի ճիշտ ապրում է իր երազանքներում…

 

Drinking Buddies

Ով մեկ անգամ դիտել է որևէ ֆիլմ Օլիվիա Ուայլդի մասնակցությամբ, այլևս երբեք բաց չի թողնի հնարավորություն նրա մասնակցությամբ որևէ նոր ֆիլմ, հեռուստասերիալ կամ պարզապես գովազդ դիտելուց:

Ֆիլմում պատմում է 4 երիտասարդների խճճված հարաբերությունների մասին:  

Kick Ass 2

Ի տարբերություն առաջին մասի՝ Kick Ass-ի, Kick Ass 2-ը հավանության չի արժանացել կինոքննադատների կողմից, բայց դա չի խանգարում, որպեսզի այն հայտնվի Տարանտինոյի 2013-ի լավագույն ֆիլմերի ցանկում: Հիշեցնենք, որ սա պատմություն է այն մասին, թե ինչպես է Ջիմ Քերիի մարմնավորած հերոսը առաջնորդում «Արդարությունն հավերժ» բանդան, որը պայքարում է հանցագործությունների դեմ, արտասովոր և շատ կոպիտ միջոցներով:

Lone Ranger

Տարվա ամենամեծ բյուջեն ունեցող ֆիլմերից մեկը՝ 215 մլն $: Եւս մեկ ֆիլմ, որը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել կինոքննադատների կողմից: Հնարավոր է՝ Տարանտինոյին տպավորել է դասական վեսթերնի նոր մեկնաբանումը, իսկ հնարավոր է նաև՝ Ջոնի Դեպի խաղը:

Blue Jasmine

Վուդի Ալենի նոր աշխատանքը, որը կրկին ստեղծվել է դասական ստեղծագործության հիման վրա, Թենեսի Ուիլյամսի «Ցանկություն  տրամվայը»: Նոր կյանքի փնտրտունքի մասին պատմող ֆիլմում գլխավոր դերակատարներն են, Քեյթ Բլանշեթը, Ալեք Բոլդուինն ու Սալլի Հոքինսը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը մերժել է Հայաստանի տարածքում արտարժութային վարկերը արգելելու մասին Բագրատյանի նախաձեռնությունը’
Հաջորդ հոդվածը‘2014 թվականի վերջին ՀՀ արտաքին պարտքը կաճի մոտ 100 մլն.դոլարով’