‘2014թ. Եվրոպայի ֆուտզալի առաջնություն. Բուլղարիա – Հայաստան՝ 0:0’

740

Հունվարի 23-ին Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում մեկնարկեց Եվրոպայի ֆուտզալի 2014թ. առաջնության նախընտրական մրցաշարը: Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 0:0 հաշվով ավարտեց իր առաջին հանդիպումը Բուլղարիայի ազգային ընտրանու հետ: Խմբի մյուս խաղում Հունաստանի թիմը 4:1 հաշվով առավելության հասավ Ուելսի հավաքականի նկատմամբ:

Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմրցի հույների հետ: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 24-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, հայտնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Մի նախագահական ընտրարշավ էր մնացել, սա էլ դարձավ «կարգին սերիալ» ‘
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը Բրիտանիայի դեսպանի՝ գնահատականներ տալը ոչ կոռեկտ է համարում’