‘2014թ.-ին Հայաստանը կմասնակցի Կաննի կինոփառատոնի Կինոշուկային’

808

2014 թ. Հայաստանը վեցերորդ անգամ կմասնակցի Կաննի կինոփառատոնի Կինոշուկային: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը:

Գևորգյանը նշել է, որ Կինոշուկան աշխարհի տարբեր երկրների իրենց գործընկերների հետ կապեր հաստատելու լավ հարթակ է դարձել հայ կինեմատոգրաֆիստների համար: Բացի այդ, այն թույլ է տալիս նրանց գործընկերներ գտնել իրենց նախագծերի ֆինանսավորման ու իրականացման համար: Նախորդ տարիներին Հայաստանի մասնակցությունը Կինոշուկային շոշափելի արդյունքների է հանգեցրել:

Օրինակ`անցած տարի Կինոշուկայի շրջանակներում «Պարալլելս ֆիլմ փրոդաքշն» հայկական ընկերությունը և Սթանֆորդի համալսարանն ստորագրել են Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների էկրանավորման իրավունքի փոխանցման պայմանագիր: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Eurimages կինոյի աջակցման եվրոպական հիմնադրամին Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

2013 թ. Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում են ներառվել  հայկական «Որսորդը» /ռեժիսոր Արա Արուշ/ և «Բավական» /ռեժիսոր Ադրինե Գրիգորյան/ ֆիլմերը: Բացի այդ, Կինոշուկայում ներկայացվել են Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» և Ռուբեն Քոչարի  «Իմ անունն է Վիոլա» ֆիլմերը:

Նախորդ հոդվածը‘Կենտրոնում մեկ օր ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ-ն 10 ամիս անց որոշել է անդրադառնալ ընտրախախտումներին’