‘2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ճանապարհներին զոհվել է 133 մարդ’

645

2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ճանապարհների վրա տեղի ունեցած տրանսպորտայի պատահարների հետևանքով զոհվել է 133 մարդ: Այս մասին հայտարարել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատեսչական ծառայության ղեկավար Նորիկ Սարգսյանը:

Նա նաև հավելել է, որ այդ պատահարների հետևանքով տուժել է 1925 մարդ, իսկ 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին ընդհանուր առմամբ  արձանագրվել է 1370 ՃՏՊ:

Սարգսյանը նշել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների թիվն աճել է, մասնավորապես, 149-ով աճել է պատահարների և 178-ով` վիրավորների թիվը:

Այս համատեքստում նա հավելել է, որ չնայած ՃՏՊ թվի աճին, կրճատվել է ծանր, ինչպես նաև մահվան ելքով պատահարների թիվը:

Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ օգոստոսի 29-ի դրությամբ հանրապետություն է ներմուծվել 22 հազար ավտոմեքենա, ինչը համարժեք է 2013 թվականի ընթացքում ներմուծված մեքենաների ընդհանուր թվին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի օգոստոսին գնաճը կազմել է 0.7% ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանի կենտրոնում կրակողը «Աստաֆյանի» սեփականատեր Դելոյի որդի Տուգոն է. News.am’