‘2014 թվականի առաջին վեց ամիսներին մայրաքաղաքում ծնվել է 10.284 երեխա’

586

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ 2014 թվականի առաջին կիսամյակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններում սպասարկված հաճախումների թվաքանակը կազմել է 1 մլն 58.396, այդ թվում՝ 42.874 տնային կանչ: 

Նույն ժամանակահատվածում հիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատություններ դիմած 10974 քաղաքացիներից 7384-ը սպասարկվել է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակում: Կատարվել է 3799 վիրահատություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3618-ի համեմատ: 
Զգալի թիվ են կազմում նաև Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կանանց միամսյակի կապակցությամբ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում դիմած քաղաքացիները՝ ավելի քան 26 հազար, որոնցից շուրջ 2000-ը վիրահատվել է:
«Շտապբուժօգնության» ծառայության կողմից այս տարվա հունվար-հուլիս ամիսներին սպասարկվել է 113272 կանչ: Հիվանդանոց տեղափոխվածների ընդհանուր թիվը կազմել է 21333: 

Նշենք նաև, որ 2014 թվականի առաջին վեց ամիսներին մայրաքաղաքում ծնվել է 10284 երեխա:

 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը Դավիթ Մուրադյանին հաստատեց թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Այս ամենը ակնհայտ քաղաքական պատվեր է. Լևոն Հայրապետյանի եղբայր’