‘2014 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 46 զինծառայող’

979

2014 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում 42 միջադեպի հետևանքով մահացել է 46 զինծառայող, որոնց թիվը 2013 թ-ի համեմատությամբ ավելացել է 15-ով: 2014 թ-ին գրանցված  մահացության 45 դեպքերից  26-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ սպանության /2-ը՝ դիտավորյալ սպանության, 2-ը՝ զենքի  հետ վարվելու կանոնների խախտման/,  3-ը՝  մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման, 3-ը՝ ինքնասպանության (ըստ հարուցված քրեական գործի որակման), 1-ը՝ զենքի  հետ վարվելու կանոնների խախտման պատճառով: Այս մասին  է ասվում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կազմված «Զինված ուժերում 2014 թ. մահացության դեպքերի մասին» տեղեկանքում, որը կազմվել է «Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Տեղեկանքն՝ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին ատրճանակով եկել էր «Զվարթնոց» օդանավակայան’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ-ն հաղորդում է հակառակորդի դիվերսիոն նոր փորձերի մասին’